Անկարան Աթենքին կոչ է անում հրաժարվել «սխալ հաշվարկներից»․ Թուրքիայի ՊՆ ղեկավարը կրկին սպառնացել է Հունաստանին

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում ներկա 6 մղոնից, ինչպես նաև՝ տարածաշրջանում ստատուս-թվոյի ձևավորում Անկարայի շահերի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը Քոջաելի նահանգում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա կրկին սպառնացել է ու կոչ արել Աթենքին հրաժարվել «սխալ հաշվարկներից» ու չձգտել տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի։

«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը։ Թուրքիան չի գնում հունական կողմի սադրանքների հետևից, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-ասել է Աքարը՝ նշելով, որ  Աթենքը հակաթուրքական պլաններում «չպետք է ապավինի երրորդ ուժերի աջակցությանը»։

Թուրք նախարարը վերահաստատել է տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու Թուրքիայի վճռականությունը։

Մեկնաբանելով հունական կողմի հայտարարությունները Կրետե կղզու տարածքային ջրերը 6-ից մինչև 12 մղոն ընդլայնելու առաջիկա քայլերի վերաբերյալ՝ Հուլուսի Աքարն ասել է. «Մենք դա չենք ընդունի։ Ընդամենը 6 մղոն»։

Նա նաև նշել է, որ Թուրքիան՝ որպես Կիպրոսի երաշխավոր երկրներից մեկը,  թույլ չի տա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իրավունքների ոտնահարում։

Էմմա Չոբանյան