Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմն այժմ գործում է երեք դատավորով: Այս քանակից պակաս դատավորների թվով պալատը գործել չի կարող: Դատավորներից մեկը՝ Սերգեյ Չիչոյանը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, մյուս դատավորը՝ Արտակ Կրկյաշարյանը եղել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ դատավոր Կարեն Բիշարյանը եղել է դատախազ: Չի բացառվում, որ …

