Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարի համակարգից օգտվողների թիվը սեպտեմբորին եռապատկվել է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Այսօր ունենք շուրջ 1,2 մլրդ անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո մենք 120 մլն դրամ կվերադարձնենքմեր թոշակառուներին ու նպաստառուներին: Իրականում այդ թիվը ավելի մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում …

