Ուկրաինայում պատերազմին մասնակցած ռուս զինվորականներն առաջադրվելու են ընտրություններում

Լուրեր

29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Բոլորը

Ռուս զինվորականները, որոնք կռվել են Ուկրաինայում, առաջադրելու են 2023 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այդ մարդիկ իրենց դրսևորել են որպես հայրենասերներ, ուստի եթե նրանցից որևէ մեկը ցանկանում է քաղաքական կարիերա անել, ապա նրանք ունեն այդ հնարավորությունը»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ աղբյուր էլ ասել է․ «Դա բոլորին ձեռնտու է՝ ունենալ նման մարդկանց թիմում, քանի որ հասարակության մեջ կա դրա պահանջը»։

«Պատահական չէ, որ պատգամավորներից ոմանք որպես կամավոր գնացել են նոր տարածքներ»,- իր հերթին նշել է Պետդումային մոտ կանգնած աղբյուրը։

Որպես կամավոր պատերազմ գնալուց հետո պատգամավորները կարող են վերադառնել «վետերանի» կարգավիճակում ու մտնել քաղաքական արշավի մեջ։

«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ պատգամավորներն արդեն մարտական ​​ստորաբաժանման անդամներ են։

Էմմա Չոբանյան