Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 8 տարին․ Եվրոպական դատարանից դեռ նորություն չկա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով Եվրոպական դատարանից դեռ որևէ նորություն չկա։ Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։

Սպանությունից 8 տարի անց գյումրեցիները չունեն իրենց հուզող հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ սպանդի ենթարկվեց ընտանիքը, ո՞րն էր շարժառիթը, արդյո՞ք իրականում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովն է սպանություն գործած անձը, եթե՝ այո՝, արդյո՞ք նա միայնակ է գործել, առանց հանցակիցների։

Հիշեցնենք, որ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ի լուսադեմին։ Սպանվել էին Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, հարսը՝ Արաքսյա Ավետիսյանը և երկու մանկահասակ երեխաները՝ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանները։ Նրանց սպանության մեջ մեղավոր ճանաչվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի օգոստոսի 23-ին նրան դատապարեց ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ։ Ամբողջ դատավարությունն ընթացավ ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ վճռի հրապարակումից հետո Պերմյակովին տեղափոխեցին ՌԴ։ Ըստ ՌԴ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ նա պատիժը կրում է ՌԴ-ի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

Արմիկ Մովսիսյան