Ադրբեջանը ռազմական սադրանքի է դրդում. Փաշինյանի կոչը Արցախին դրանից խուսափելու նպատակով է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի շրջափակման 32-րդ օրը հայտարարելով, որ միջանցք փակելու նպատակն Ադրբեջանի կողմից ռազմական սադրանք հրահրելն է, պնդում է նաև, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն․ «ԼՂ-ի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ»:

Ինչո՞ւ է Փաշինյանն անում այս հայտարարությունը․ միջազգային որևէ գործիք Ադրբեջանի վրա օգուտ չտվեց, այդ պատճառո՞վ է ուղղորդում խոսակցության։

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ից կոչը Արցախին զուգահեռ է Հայաստանի դիրքավորմանը։ Դա նոր դիրքավորում ընդունելու կոչ է։ Եթե նկատում եք՝ ամբողջ ուղերձը և նպատակը հնարավոր էսկալացիայից խուսափելն է, որին փորձում է դրդել Ադրբեջանը՝ և՛ ՀՀ-ին, և՛ ԼՂ-ին։ Դրանից խուսափելուն է միտված եղել Հայաստանի քաղաքականությունն ընդհանրապես՝ հետպատերազմյան շրջանում՝ 2022-ի փետրվարից սկսած։ Այս ուղեգիծն է, որ հնարավորություն չընձեռնվի Ադրբեջանին իրավիճակը ռազմական տեսանկյունից սրել՝ գուցե նաև հաշվի առնելով մեր դիմադրողունակությունը, ռազմական ներուժը»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումով սկսված ճգնաժամը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն առարկայական քայլերի չգնաց։ Ըստ փորձագետի՝ աշխարհի վերաբերմունքն Արցախին նույնն է, ինչ 44-օրյա պատերազմում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան