Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն կհանդիպի հունվարի 27-ին՝ պարզելու՝ արդյո՞ք համաճարակը շարունակում է միջազգային արտակարգ իրավիճակ լինել, ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «COVID-19-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի 14-րդ նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 27-ին: Նիստից հետո կոմիտեն կտեղեկացնի ԱՀԿ գլխավոր տնօրենին՝ արդյո՞ք COVID-19 համաճարակը շարունակում է մնալ …

