ՌԴ-ն համալրումներ է պատրաստում Ուկրաինայում պատերազմի համար, սակայն նրանք հին տեխնիկայով մոբիլիզացվածներն են. բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ամենօրյա ամփոփագրում նշում է, թե ինչպես է Ռուսաստանը Բելառուսն օգտագործում որպես անձնակազմի պատրաստման բազա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, ավարտել է Բելառուսում 2-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի նոր կազմի ուսուցումը, որը սկսվել է 2022 թվականի աշնանը: Դրա մեծ մասը ներկայում տեղափոխվել է հետ՝ ՌԴ, սակայն անկասկած կվերակտիվացվի Ուկրաինայում գործողությունների համար:

Ըստ բրիտանական հետախուզության՝ 2-րդ մոտոհրաձգային դիվիզիան մտնում է 1-ին գվարդիական տանկային բանակի կազմի մեջ և մեծ կորուստներ է կրել հակամարտության սկզբնական փուլում։ Ներկայում այն հիմնականում կազմված է մոբիլիզացվածներից, որոնք հին սարքավորումներ են շահագործում։ Դիվիզիայի մարտունակությունը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի՝ չնայած մի քանի շաբաթ անցկացված պարապմունքներին:

Նշվում է, որ ռուսական այլ ստորաբաժանումներ, հավանաբար, տեղափոխվելու են Բելառուս՝ նման պատրաստման համար, և որ Ռուսաստանը շարունակելու է օգտագործել այդ մոդելը Ուկրաինայում իր անձնակազմի համալրման նպատակով։

Էմմա Չոբանյան