Ձեր ընթրիքն ընտրելիս հիշեք` ԼՂ 120 000 բնակիչ ընտրելու բան չունի. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ անդամներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցի շուրջ ԵԽԽՎ-ում քննարկման ժամանակ Վեհաժողովի անդամներին հորդորել է հիշել, որ ԼՂ 120․000 բնակիչներ զրկված են տարրական կարիքներւ բավարարելու հնարավորությունից։

«Մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը։ Խնդդում եմ՝ ընթրիք ընտրելիս հիշել, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի ու հնդկաձավարի միջև՝ չկա բանջարեղեն, չկա միրգ, չկա այլ բան: Հարգելի՛ գործընկերներ, երբ կհասնեք ձեր հարմարավետ ու տաքուկ հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայեր օրական 6-8 ժամ չունեն գազ և էլեկտրականություն։ Նրանք, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային՝ կրթություն ստանալ, եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին։ Եթե ձեզանից որևէ մեկն օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ՝ ցավազրկող դեղահաբն ընդունելիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցներ գրեթե չունի»,-հայտարարել է Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։