96 տարեկանում վախճանվել է պաշտոնաթող Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը (Ջոզեֆ Ռատցինգերը): Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ցավով հայտնում եմ, որ այսօր ժամը 09:34-ին Վատիկանի Mater Ecclesiae վանքում վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,- ասել է նա։ Հանգուցյալի մարմինը երկուշաբթի՝ հունվարի 2-ին, հրաժեշտի համար կդրվի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։ Հիշեցնենք, …

