Բայդենը առաջ է քաշում զենքի արգելքի օրինագծի թարմացումը զանգվածային կրակոցներից հետո

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանի որ Կալիֆորնիայում երկու զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել ընդամենը օրերի տարբերությամբ, նախագահ Ջո Բայդենը աջակցում է զենքի վերահսկման միջոցառումներին, որոնք ներդրվել են Կալիֆորնիայի դեմոկրատ սենատոր Դիանա Ֆայնշտեյնի կողմից: Բայց ինչպես հայտնում է Սպիտակ տան բյուրոյի ղեկավար Փեթսի Վիդակուսվարան, քանի որ հանրապետականները վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, և Գերագույն դատարանը խիստ պահպանողական է, ԱՄՆ-ում զենքի ավելի մեծ վերահսկողության իրավական դաշտը դեռ մշուշոտ է: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Կալիֆորնիայի Մոնտերեյի այգում զինված անձի կողմից առնվազն 11 մարդու սպանությունից երկու օր հետո կրակոցներ եղան նահանգի երկու այլ վայրերում, ինչի հետևանքով ռնվազն յոթ մարդ մահացել է։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝
իրենք լրջորեն են վերաբերվել այդ դեպքերին՝ ձեռնարկելով տարբեր քայլեր, բայց դաշնային կառավարությունը այդպես չի արել:

Կալիֆոռնիան այն 10 նահանգներից մեկն է, որոնք արգելում են ռազմական ոճի հարձակողական զենքի վաճառքը կամ պահպանումը:
Նահանգի դեմոկրատ սենատոր Դիանա Ֆայնշտեյնը ներկայացնում է օրինագիծ՝ վերականգնելու հարձակողական զենքերի և դաշնային արգելքը և նման զենք գնելու նվազագույն տարիքային շեմը բարձրացնել մինչև 21-ի: Նախագահ Ջո Բայդենը, որպես սենատոր, պաշտպանել է այդ նախագիշը 1994 թվականին, սակայն վերջինիս ժամկետը լրացել է 2004 թվականին։

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի՝
«Վերջին անգամ, երբ մենք գրոհային զենքի արգելք ունեինք՝ շնորհիվ նախագահի և սենատոր Ֆայնշտեյնի ղեկավարության, զանգվածային կրակոցներն իրականում դադարեցվեցին: Սակայն երբ հանրապետականները թույլ տվեցին, որ նախագծի ժամկետը լրանա, զանգվածային կրակոցները եռապատկվեցին»:

Քանի որ հանրապետականները վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, օրինագծի ընդունման քիչ հավանականություն կա: Հարցումները ցույց են տալիս, որ հանրապետական ընտրողների մեծ մասը դեմ է զենք կրելու իրավունքի սահմանափակումներին: Եվ քանի որ պահպանողական հակումներ ունեցող Գերագույն դատարանը հունիսին չեղյալ հայտարարեց զենքի անվտանգության մասին օրենքը Նյու Յորքում, մյուս նահանգները նույնպես կարող են նունն անել:

Կոնգրեսի գործողությունների բացակայության դեպքում Բայդենը դիտարկում է ավելի շատ քայլեր գործադիրի կողմից զենքով բռնությունը նվազեցնելու համար:

Անցյալ հունիսին նա ստորագրել էր զենքի անվտանգության մասին օրինագիծը, որն օրենք դարձավ: