Սոթքից կանայք ու երեխաները տարհանվել են, այս պահին էլ ես երեխաներին եմ հանում։ Այս մասին Factor TV-ին փոխանցեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։ «Երկու ժամ շարունակ ինտենսիվ ռմբակոծվում էր գյուղը, զորամասը, ամեն ինչ․․․ Զորամասն ուժեղ ռմբակոծվել է՝ զենքի պահեստներով։ Անսպասելի, զանգվածային սկսեցին ռմբակոծել։ Գյուղերն այս պահին գրեթե դատարկ են, մարդիկ տարհանվել են»,- նշեց Ավետյանը։ …