ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է մաքսային ծառայողներին: Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն …

