Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը. Պետեր Ստանո

Լուրեր

29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է պատանդ դառնա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցությանը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, գրում է 1Lurer.am-ը։

Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում նոր երկամյա եվրոպական առաքելության տեղակայմանը՝ նա շեշտել է՝ ԵՄ-ն կարծում է, որ Մոսկվան սխալվում է՝ համարելով, որ Եվրամիության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ: Նա հավելել է, որ ԵՄ-ն տեղյակ է 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու հարցում Ռուսաստանի դերակատարման մասին:

«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը մեր ընդհանուր հարևան տարածաշրջանում: Առավել կարևոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։ Եվրամիությունն, իհարկե, այս հարցով կապի մեջ է եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ»,- պարզաբանել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:

Պետեր Ստանոն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, և այն կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք գործադրվում են ԵՄ-ի կողմից: «Եվրամիությունը ստանձնեց այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- շեշտել է Պիտեր Ստանոն։

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Առաքելությունն ունի երկու տարվա մանդատ: Նախատեսվում, որ այն կսկսի լիարժեքորեն գործել առաջիկա շաբաթներին: