ԵԽԽՎ-ում քննարկել են Ադրբեջանում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների վատթարացման խնդիրը

Լուրեր

29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Բոլորը

Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի շարունակությունը. Շտրասերի զեկույցի մերժումից 10 տարի անց» խորագրով միջոցառումը, հայտնում է VOA-ի ադրբեջանական ծառայությունը։

Նշվում է, որ 2013 թվականի հունվարին քննարկվել է ԵԽԽՎ նախկին զեկուցող Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի մերժումը, այս խնդրի առնչությամբ ի հայտ եկած կոռուպցիոն փաստերը, ԵԽԽՎ Ադրբեջանի բազմաթիվ պատգամավորների կաշառակերությունն ու թանկարժեք նվերները։

Նախօրեին միջոցառմանը մասնակցած նախկին զեկուցող Քրիստոֆ Շտրասերը կիսվել է միջոցառման մասին իր հիշողություններով և փորձառությամբ։

«Մենք բոլորս պետք է աշխատենք բացահայտելու և կանխելու նման միջադեպերը, բաց կոռուպցիան: Սա սպառնալիք է ժողովրդավարության զարգացման համար: Այդ իսկ պատճառով նման միջոցառումները կարևոր են: Ի՞նչ կարող ենք սովորել անցյալի իրադարձություններից, ի՞նչ կարող ենք փոխել. կոռուպցիայի նման դեպքերը չպետք է կրկնվեն»,- ասել է նա։

2019 թվականին ԵԽԽՎ-ն վերադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և 2020 թվականին համապատասխան բանաձև ընդունել։ Չնայած դրան, բանախոսները մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանում դեռևս կան քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, մարդու իրավունքների խախտումներ։ ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ասել է, որ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունն այս կազմակերպության հիմքն են, և քաղբանտարկյալներ ունեցող երկիրը չպետք է տեղ ունենա այս կառույցում։

«Սա միանգամայն պարզ է, և մենք պետք է բացահայտ խոսենք դրա մասին։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայում կան քաղբանտարկյալներ, կան քաղբանտարկյալներ Ռուսաստանում, բայց Ռուսաստանն այլևս այս կազմակերպության անդամ չէ։ Ադրբեջանում էլ կան քաղբանտարկյալներ, միշտ այս ցուցակում է: Մեզ մտահոգում է դա: Մենք պատրաստում ենք բազմաթիվ զեկույցներ և առաջարկություններ, բայց իրականությունն այն է, որ դա շատ չի օգնում: Բայց ի՞նչ ենք մենք արել: Մենք կարողացանք փոխել մթնոլորտը հենց կազմակերպությունում, վերաբերմունքն այս հարցին, քանի որ Ադրբեջանը նախկինում կաշառում էր այլ երկրների պատգամավորներին, վերջին տարիներին մենք դա արել ենք, մենք կարողացանք փոխել, հիմա մեր զեկույցները հստակ ցույց են տալիս, որ իրավիճակը երկրում, ցավոք, շատ վատ է»,- ասել է նա։

«Խավիարային դիվանագիտություն» հետազոտության հեղինակ, European Stability Initiative վերլուծական կենտրոնի ղեկավար Ջերալդ Կնաուսն էլ նշել է, որ քաղբանտարկյալների հարցը քննարկվում է Ադրբեջանի ԵԽ անդամ դառնալու առաջին օրվանից, և ճնշումը պետք է ավելացվել՝ խնդիրը լուծելու համար։

Էմմա Չոբանյան