ՌԴ-ն պրովոկացիա է ծրագրում ԵՄ դիտորդների դեմ․ տապալվում է ՀՀ-ից միջանցք ստանալու ծրագիրը․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգվել է Հայաստան եվրոպացի դիտորդների տեղակայման հեռանկարով։ ԵՄ դիտորդների հայտնվելը, ըստ Սերգեյ Լավրովի ղեկավարած կառույցի, կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԵՄ-ն կարող է վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Մինչդեռ ՀՀ-ում կա ակնկալիք, որ ԵՄ-ի դիտորդներն ինչ-որ չափով պետք է զսպեն Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ ՌԴ-ն ակնարկում է նաև հավանական բախումների մասին ԵՄ-ի դիտորդների դեմ՝ ՀՀ-ում ռուսական զորքերի մասնակցությամբ․ «Ռուս խաղաղապահները և սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում»։

Կարելի է՞ սպասել, որ ՌԴ-ի զորքերը ՀՀ-ում բախումներ հրահրեն ԵՄ-ի անզեն դիտորդների դեմ, սադրեն, ահաբեկչական ակտեր իրականացնեն ԵՄ առաքելության դեմ։

Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանը Factor TV-ին տված հարցազրույցում չի բացառում այդպիսի սցենարը․ «Ռուսները կարող են անել այդպիսի բան։ Շատ ցինիկ միտք կթվա ասածս, բայց դա շատ «շահավետ կլինի» ՀՀ-ի համար։ Պատկերացրեք՝ ինչքան կուժեղանա ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի աջակցությունը։ ՌԴ-ն Հայաստանի դեմ քայլ անելու դեպքում ավելի վատացնելու է իր վիճակը։ ՀՀ-ն կորցնելու բան չունի։ ՌԴ-ն ինչքան հանցանք կարող էր անել ՀՀ-ի դեմ, արդեն արել է և հիմա շարունակում է»։

Ըստ Տիգրան Ավագյանի՝ ՌԴ-ն մտահոգվելու առիթ ունի, եթե ԵՄ դիտորդների Հայաստան գալով՝ փոքր-ինչ նվազի հայկական կողմի վրա ռազմական հարձակումների վտանգը։

«ՌԴ-ն այլևս չի կարողանա ՀՀ-ի վրա ճնշում գործադրել։ Իսկ ՌԴ-ին անհրաժեշտ է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, ինչի համար իրենց պետք է, որ ադրբեջանցիները հարձակվեն»,- ասաց նա։

Ըստ քաղաքագիտության դոկտորի՝ ՌԴ-ն խնդիր ունի ՀՀ-ից ստանալ միջանցք, իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկը հենց ադրբեջանական ռազմական ագրեսիաներն են ՀՀ-ի դեմ։ Մինչդեռ, ԵՄ դիտորդների ժամանումը Հայաստան կասկածի տակ է դնում այդ հեռանկարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան