Անթույլատրելի է Մնացական Մարտիրոսյանին Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը. հայտարարություն

Լուրեր

03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
Բոլորը

Անթույլատրելի է Մնացական Մարտիրոսյանին Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը։ Այս մասին նշված է ՀՀ մի շարք ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։

Որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի է մի շարք պատճառներով։

Այսպես, դեռևս 2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր էր ընտրվել Մնացական Մարտիրոսյանը, ինչի կապակցությամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության համար հիմք են հանդիսացել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են Մնացական Մարտիրոսյանի քաղաքական հնչեղ գործերով ներգրավվածությունը, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ։ Ավելին, Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացրած դատական ակտերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման փաստը, ինչը ի թիվս այլնի, որպես հետևանք ֆինանսական մեծ բեռ է դրել նաև պետության վրա։

Ավելին, Մնացական Մարտիրոսյանի բարեվարքության ստուգման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն։ Բացասական եզրակացություն տրվել է նաև որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի կողմից։

Հատկանշական է, որ Մնացական Մարտիրոսյանը վերջնական արդյունքում չի նշանակվել որպես հակակոռուպցիոն դատարանի դատավոր իր իսկ դիմումի համաձայն, սակայն կարճ ժամանակ անց վերջինս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի թեկնածու:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանի բացասական մասնագիտական հետագիծը ու բացասական բարեվարքությունը կասկած է առաջացնում հանրության մոտ, որ նա կարող է համապատասխանել դատավորին առաջադրված բարձր չափանիշներին:

Մնացական Մարտիրոսյանը շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր, որի առնչությամբ ցանկացած մասնագիտական առաջխաղացում էլ ավելի է մեծացնում դատական համակարգի և Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ հանրային անվստահությունը։

Ավելին, Մնացական Մարտիրոսյանի նման ոչ բարեվարք դատավորներին առավել բարձր պաշտոններում առաջադրումը և նշանակումը դեմ է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման օրակարգին և վտանգում դատաիրավական ոլորտի բարեփոխումների օրակարգը և դրանով սահմանված նպատակները:

Եվս մեկ անգամ արձանագրվում է, որ դատավորների բարեվարքության գնահատման և դրանով պայմանավորված դատական պաշտոններում ընտրության գործիքը շարունակաբար անտեսվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, քանզի ոչ բարեվարք դատավորը ենթակա չէ պաշտոնավարման ոչ միայն հակակոռուպցիոն դատարանում, այլև առհասարակ դատական համակարգում: Իսկ Բարձրագույն դատական խորհրդի այսօրինակ որոշումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արդարադատության արատավոր բարքերի վերացման քաղաքականությանը։

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները՝ անթույլատրելի ենք համարում Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում, ինչի կապակցությամբ պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում և առաջարկն առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ