«Գիտուժ» նախաձեռնության անդամները հունվարի 27-ին հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները, պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հարցերը քննարկելու համար։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լուսինե Գրիգորյանը՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը: Ինչպես տեղեկանում ենք …

