Բորիս Ջոնսոնը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը սպառնացել է «ցավեցնել իրեն»

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի նկարահանած վավերագրական ֆիլմում պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն հրթիռներով։
Ֆիլմը, որը պատմում է պատերազմի մեկնարկից առաջ Պուտինի և համաշխարհային առաջնորդների փոխհարաբերությունների մասին, կցուցադրվի երկուշաբթի երեկոյան։ Մինչ այդ BBC-ի ռուսական ծառայությունը դրանից մի հատված է հրապարակել:
«Ինչ-որ պահի նա կարծես սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ ցավեցնել, սակայն հրթիռով դրա համար ընդամենը մեկ րոպե կամ  մոտավորապես այդքան կպահանջվի», – Պուտինի խոսքերն է մեջբերում Ջոնսոնը: Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին, իսկ Պուտինը նման մեկնաբանություն է արել Ջոնսոնի այն զգուշացումից հետո, թե Ուկրաինայում պատերազմն աղետալի կլինի: «Դատելով նրա չափազանց հանգիստ տոնայնությունից, այն անտարբերությունից, որ նա ուներ, նա պարզապես բանակցությունների դրդելու իմ փորձերի հետ խաղում էր»,-ասել է նախկին վարչապետը։

Ջոնսոնը նաև փորձել է Ռուսաստանի նախագահին հասցնել այն, որ Ուկրաինան մոտ ապագայում չի անդամակցի ՆԱՏՕ-ին և զգուշացրել է Պուտինին, որ ցանկացած ներխուժում կնշանակի Ռուսաստանի սահմաններին «ավելի շատ ՆԱՏՕ, այլ ոչ թե պակաս ՆԱՏՕ»:
«Նա հարցրեց․ «Բորիս, դու ասում ես, որ Ուկրաինան մոտ ժամանակում չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, ի՞նչ է նշանակում մոտ ժամանակում»: Եվ ես ասացի․ «Այն չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում։ Դուք դա հիանալի գիտեք»։

«Հայտնի չէ, թե ինչքան լուրջ էին Պուտինի կողմից սպառնալիքները, սակայն հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի վրա ՌԴ-ի նախորդ հարձակումները, այդ թվում՝ Սկրիպալների թունավորումը Սոլսբերիում, ՌԴ ղեկավարի կողմից ցանկացած սպառնալիք, ամենայն հավանականությամբ, լրջորեն է ընդունվել Ջոնսոնի կողմից»-, գրում է BBC-ի լրագրողը։

Տաթև Ֆռանգյան