Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դարձյալ նախազգուշացնում է հնարավոր ահաբեկչությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն այսօր ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հնարավոր հարձակումների մասին։ Սա դեսպանատան արդեն երկրորդ նման ծանուցումն է վերջին չորս օրվա ընթացքում՝ Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո, գրում է Reuters-ը։

ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ «ահաբեկիչները հնարավոր հարձակումները կարող են տեղի ունենալ արևմտյան երկրների բնակիչների կողմից ամենահաճախ այցելվող տարածքներում, հատկապես՝ Բեյօղլի, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ թաղամասերում։

Հավելենք, որ ուրբաթ օրը Անկարայում մի շարք այլ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի դեսպանատները ևս անվտանգության նախազգուշացումներ էին արել  պաշտամունքի վայրերի վրա հնարավոր պատասխան հարձակումների կապակցությամբ՝ Շվեդիայում, Նիդերլանդներում և Դանիայում մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրելու առանձին դեպքերից հետո: Ի պատասխան Թուրքիան էլ իր քաղաքացիներին նախազգուշացրել էր «ԱՄՆ-ում և Եվրոպայում «հնարավոր իսլամաֆոբ, քսենոֆոբ և ռասիստական հարձակումների» վտանգի մասին:

Էմմա Չոբանյան