Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Տիգրան Հրաչի Սուքիասյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի …

