ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով նոր խորհրդականի է նշանակել։ «Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եմ նշանակում Լուիս Բոնոյին։ Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հասցեագրելու Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը: Պարոն Բոնոն բազմակողմ և երկկողմ հարուստ փորձ է բերում …

