Բլինքենը Լուիս Բոնոյին նշանակել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով նոր խորհրդականի է նշանակել։

«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եմ նշանակում Լուիս Բոնոյին։ Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հասցեագրելու Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը: Պարոն Բոնոն բազմակողմ և երկկողմ հարուստ փորձ է բերում այդ պաշտոնին` ծառայած լինելով որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակներում ժամանակավոր հավատարմատար, Սուրբ Աթոռում որպես ներկայացուցիչ: Նա նաև ծառայել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև եղել պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդական»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Բլինքենը նշում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում։

«Պարոն Բոնոն երկկողմանի համագործակցություն է ունենալու համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան