Պետք է բացահայտվեն այն անձինք, որոնք դարձել են պարտության պատճառը. Արգիշտի Քյարամյանը՝ քննիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Կա հասարակական մեծ պահանջ, որ բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, և որ բացահայտվեն այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Այս մասին Քննչական կոմիտեի կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին։

«Ձեր կատարածի արդյունքում վերջիվերջո պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Դա ոչ միայն մեզ համար, Կառավարության կամ պետության համար է կարևոր, այլ նաև կարեւոր է պատմության, մեր ազգի, ժողովրդի համար»,- նշեց ՔԿ նախագահը:

ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա։ Նրա խոսքով՝ պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնել այդ գործերի քննության հանգամանքում. «Չնայած գործի բարդությանը և շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, այնուամենայնիվ, մենք պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնենք այս գործերի քննության հանգամանքում: Պետք է հասկանանք, որ անսահման չէ ժամանակը: Այն ակնկալիքները, որ ունի հանրությունը և Քննչական կոմիտեն  այս գործի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն։ Այնպես որ պետք է ուժերի գերլարումով աշխատենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։