Խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով խաղադրույքների կամ շահումով խաղերի գովազդների ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը, Փաշինյանը նշեց. «Սա կարևոր սոցիալական նշանակություն ունի: Երբեմն մենք խորությամբ չենք գիտակցում ճգնաժամի մասշտաբներն ու չափը: Ես հիշում եմ, 2018-ին, …

