«Մեզնից յուրաքանչյուրը զենքի մասին տարրական գիտելիքներ պետք է ունենա». Կարեն Գիլոյան

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր պարգևատրել է պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակցով։

Հրաձգության հանրապետական մրցաշարում թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ 176 միավորով, երկրորդ տեղը գրավել է ՀՀ վարչապետի աշխատակազմի թիմը՝ 168 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ 164 միավորով: Նրանք պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ մրցաշարերի անցկացումը՝ ընդգծելով, որ զենքի կիրառման վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրը զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Այդ իսկ պատճառով որոշեցինք մրցումն անցկացնել 5,5 տրամաչափի հրացաններով. ի վերջո, դա մարտական զենք է:

Յուրաքանչյուր մասնակից գոնե 8 կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հրաձգության մրցաշարն անցկացվել է ոչ թե պետական ֆինանսավորմամբ, այլ բացառապես հովանավորների աջակցությամբ: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել հովանավորներին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների գրանցած արդյունքները բավական տպավորիչ են. «Մասնակցությունը շատ ակտիվ էր. բոլոր գերատեսչությունները, մարզպետարանները և քաղաքապետարանը ներկայացրել էին իրենց մասնակիցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք ավելի մասսայական դարձնել մրցաշարը՝ չսահմանափակելով թիմերի քանակը: Հասկացանք, որ ռեսուրսը շատ ավելի մեծ է: Արդյունքները հիանալի էին. 50 մետրից 5 կրակոցով 45 միավորը շատ լավ արդյունք է: Կարծում եմ՝ նմանօրինակ արդյունքը պատիվ կբերեր նաև պրոֆեսիոնալ մարզիկներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ հաջորդ տարի մասնակիցները մրցաշարին նախապատրաստվելու և մարզվելու հնարավորություն ևս կունենան:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը ևս կարևորել է մրցաշարը՝ նշելով. «Որքան մեր ազգը հմտանա կրակելու գործում, այնքան մեր պատրաստվածությունը բարձր կլինի: Ուրախ եմ, որ այսպիսի մրցաշարեր են անցկացվում: Այս մարզաձևին մասսայական տիրապետելն առավելություն է»:

Կանանց և տղամարդկանց անհատական պայքարի լավագույն եռյակում ընդգրկվածները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և օդամղիչ հրացաններով։

Մրցաշարի անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անի Ղարիբջանյանը (44 միավոր), երկրորդ տեղը գրավել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Գայանե Մկոյանը (36 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արևիկ Վարդանյանը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից (33 միավոր):
Մրցաշարի հաղթող Անի Ղարիբջանյանը երկրորդ անգամ է մասնակցում հրաձգության հանրապետական մրցաշարին: Նրա խոսքով՝ մրցաշարը հնարավորություն է տվել նոր գիտելիքներ ձեռք բերել զենքի և դրա հետ վարվելու կանոնների վերաբերյալ. «Յուրաքանչյուր մասնակցի մոտ, կարծում եմ, բացի նոր գիտելիքներից՝ նաև անձնական հմտություններ բացահայտվեցին՝ հանդարտություն, նպատակասլացություն: Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, պետք է տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին: Իհարկե, ցանկանամ եմ, որ փամփուշտներն օգտագործվեն միայն հրաձգարաններում»:

Տղամարդկանց անհատական մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Սահակյանը (44 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրել է Գագիկ Իսախանյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից (42 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից Արա Պետրոսյանը՝ 41 միավորով:

Տղամարդկանց և կանանց անհատական մրցապայքարում 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և հուշանվերներով: Տղամարդկանց մրցապայքարի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը և Սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սուրեն Պռազյանը, իսկ տղամարդկանց թիմային մրցապայքարում ԿԳՄՍՆ ներկայացուցիչների արդյունքը լավագույնն է եղել:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են մրցաշարի գլխավոր հովանավոր Հակոբ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սարիբեկյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը: