Պաշտոնատար անձի կողմից ֆեյսբուքում տարածվել է կեղծ հաղորդագրություն․ Արցախի ԱԱԾ

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները:

Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, ներկայացված է կեղծանվամբ ու օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից:

Տվյալ պաշտոնատար անձը հրավիրվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն, ով ընդունել է, որ հիշյալ ֆեյսբուքյան էջն օգտագործվում է իր կողմից, էջում տարբեր մարդկանց վերագրվող գործողությունների մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, այդ գրառումները կատարվել են անձնական նպատակներով:

Սոցիալական ցանցերը այսօր լայն տարածում ունեն հանրության շրջանում և դրանցում արվող հայտարարությունները բավականին մեծ ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա, ունակ են պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հանդեպ ձևավորելու արհեստական տրամադրություններ, վնաս հասցնելու Արցախի Հանրապետության շահերին: Հետևաբար կոչ ենք անում զերծ մնալ հանրային տրամադրություններն ու կարծիքները խեղաթյուրելու, անձնական, խմբային կամ այլ շահերից ելնելով ցանկալի գնահատականներ հնչեցնելու կամ տրամադրություններ ձևավորելու, հանրության մեջ ներքին պառակտում մտցնելու համար ապատեղեկատվություն տարածելու փորձերից, մնալ բարոյականության դաշտում՝ այդպիսով Արցախի Հանրապետության ու արցախցիների շահերը պաշտպանելով արտաքին վտանգներից, հասարակությանը զերծ պահելով ներքին պառակտումից:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են բացառապես Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելուն: