Մեծ առճակատում է ՌԴ-ի և Արևմուտքի միջև․ Էրդողանը զայրացնում է ՆԱՏՕ-ին՝ ճգնաժամի վրա առևտուր է անում․ Նելլի Մինասյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Թուրքիան փաստացի խոչընդոտում է ՆԱՏՕ-ն ընդլայնելու Արևմուտքի ծրագրերին։ ՌԴ-ի սկսած պատերազմից հետո Շվեդիան և Ֆինլանդիան հայտարարեցին ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին, դարձան թեկնածու։ Անկարան պայմաններ էր առաջադրել, որոնց կատարման դեպքում կհամաձայնվեր միացումներին։ Եվ արի ու տես՝ դանիացի աջ ծայրահեղական Ռասմուս Փալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրում է մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, ինչն առիթ դարձնելով՝ Էրդողանը հայտարարում է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հարող «Bloomberg» գործակալությունը նշել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Հակառակ պարագայում, ըստ ԶԼՄ-ի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը:

Թուրքագետ Նելլի Մինասյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Արևմուտքի կողմից ՆԱՏՕ-ից Թուրքիային վտարելու այսպիսի զգուշացումները, ինչպես նաև Էրդողանին բռնապետ որակելը բարձր մակարդակներով ճնշում են Անկարայի վրա, որն ըստ թուրքագետի՝ անկանխատեսելի է դարձել Արևմուտքի համար և նրանից ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Դա զայրացնում է Արևմուտքին․

«Էրդողանը նաև մեծ ամբիցիաներ ունի, որոնք Թուրքիայի սահմաններից դուրս են գալիս արդեն։ Օրինակ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիաները տեղի ունեցան առանց Արևմուտքի թույլտվության։ Բացի այդ՝ այս պահին մեծ առճակատում է ՌԴ-ի և Արևմուտքի միջև, և պատժամիջոցներ են կիրառվում ՌԴ-ի դեմ, մինչդեռ Թուրքիան Արևմուտքի հիմնական պատժամիջոցներին չի միացել»,- ասաց Նելլի Մինասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան