Թեհրանը մեղադրում է Իսրայելին և իրեն իրավունք է վերապահում պատասխանել Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակմանը

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Իսրայելն է պատասխանատու Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար։ Այս մասին ISNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։

«Այս ռեժիմի (Իսրայել) գործողությունը խախտում է միջազգային օրենքները և (հետևաբար) դատապարտվում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում։ Նրա խոսքով՝ Թեհրանը Թել-Ավիվի ներգրավվածության մասին եզրակացության է եկել առաջնային հետաքննությունից հետո։

«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն վերապահում է օրինական և անօտարելի իրավունքը՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը և վճռականորեն արձագանքելու Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ սխալ վարքագծի, երբ և որտեղ հարմար գտնի», – նշել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ կիրակի լույս հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, ուժգին պայթյուն էր որոտացել ռազմական օբյեկտներից մեկում։

Տաթև Ֆռանգյան