Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը քննադատել է ընդդիմադիր դաշինքին՝ քրդերի հարցը նախընտրական ծրագրից բացառելու համար

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սեզայ Թեմելլին քննադատել է վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինիքն՝ նոր հայտարարված նախընտրական մանիֆեստից քրդական հարցի բացառման պատճառով, գրում են տեղական լրատվականները։

«Դուք գրել ենք 240 էջ, սակայն այնտեղ չկա քրդական հարց, ընդհանրապես հիշատակում չկա որևէ քրդական բառի։ Եվ դուք խոսում եք այս երկրի ժողովրդավարացման մասին։ Ոչ, չեք կարող դուք ժողովրդավարացնել։Մենք ենք, որ ասում ենք, թե ինչպես կարելի է ժողովրդավարացնել այս երկիրը և շարունակում ենք դա ասել»,- դժգոհել է Թեմելլին՝ հավելելով․

«Վեցնյակը (նկատի ունի ընդդիմադիր դաշինքը) հավաքվում է։ Դա նույնպես դաշինք է, կարևոր, քանի որ պայքար է տալիս իշխանության դեմ։ Ամեն մեկը, որը պայքարում է և քաղաքականություն վարում ֆաշիզմի դեմ կարևոր է մեզ համար։ Բայց ցուցիչը նրանց գրած տեքստն է։ Եթե դու չես լուծում այս երկրի կառուցվածքային խնդիրները, չես կարող քայլ կատարել դեպի ժողովրդավարացում։ Այս երկրի ամենակարևոր կառուցվածքային խնդիրը քրդական խնդիրն է»։ Նա նաև քննադատել է ընդդիմադիր դաշինքին՝ HDP-ի հետ երկխոսության չգնալու համար։

Հավելենք, որ Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են Թուրքիայի նախագահական ռեժիմը խորհրդարանական համակարգի փոխելու համար, հրապարակել են իրենց նախընտրական ծրագիր։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, աջ կենտրոնամետ İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, իսլամիստական Saadet կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, Ապագա (Gelecek) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյուլթեքին Ույսալը միասին մասնակցել են մայրաքաղաք Անկարայում անցկացված  միջոցառմանը։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը առանձին թեկնածուով է մասնակցելու նախագահական ընտրություններին։

Էմմա Չոբանյան