2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։ Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են …

