Կրեմլը սպառնում է միջուկային զենքի վերահսկման ռուս-ամերիկյան համաձայնագրին. VOA-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգ տասնամյակ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները կարծում էին, որ միջուկային զենքի կրճատումը բխում է իրենց ազգային անվտանգության և համաշխարհային հանրության շահերից, սակայն այսօր կողմերը չեն կարողանում նույնիսկ պայմանավորվել իրենց զինանոցների ստուգումների վերսկսման շուրջ։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Երեք տարի անց կլրանա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին START 3 պայմանագիրի ժամկետը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «պատրաստ է անհապաղ բանակցել սպառազինությունների վերահսկման նոր պայմանագրի շուրջ, որը կփոխարինի START 3-ին: Պուտինն էլ իր ուղերձում գրել էր, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի:

Չնայած սրան՝ երկու կողմերը չեն կարողացել, համաձայն գործող պայմանագրի, համաձայնության գալ ստուգումների վերսկսման վերաբերյալ:

Եվ եթե Վաշինգտոնն ու Մոսկվան լուրջ բանակցություններ չսկսեն միջուկային սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, ապա 1972 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցները կմնան առանց միջազգային վերահսկողության։

Ինչպես Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնայաներն են ասում, չնայած պայմանագիրը երկարաձգելու ԱՄՆ-ի վարչակազմի պատրաստականությանը, Ռուսաստանի անօրինական և չարդարացված ագրեսիվ պատերազմն ինքնիշխան երկրի դեմ խափանում է այդ ծրագրերը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նախագահի անունից զեկույց է ներկայացրել Կոնգրեսին, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը չի հարգում Նոր START պայմանագիրը։

Դրան հաջորդել է Կրեմլի արձագանքը. Պուտինի խոսնակ Պեսկովն ընդգծել է, թե դա պայմանավորված է նրանով, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն աշխատում է ընդդեմ Ռուսաստանի:

«Նախագահը հստակ ասել է և կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, և ռուսները պետք է կատարեն իրենց իրավական պարտավորությունները», ասել է ԱՄՆ-ի փոխնախագահի տեղակալ, պաշտպանության ու զենքի վերահսկման հարցերով Սպիտակ տան համակարգող Քարա Աբերքրոմբին:

START-3-ը, որն ուժի մեջ է մտել 2011 թվականին, եւ հինգ տարով երկարաձգվել 2021-ին, կիսով չափ կրճատել է միջուկային զենք կրող հրթիռների թիվը մինչե 700-ի: Եթե START-1 պայմանագիրը կողմերին թույլ էր տալիս ունենալ միջուկային մինչև 6000 մարտագլխիկ, Նոր START-ը իրականում այդ թիվը կրճատեց մեկ երրորդով՝ իջեցնելով մինչեւ 1550-ի:

Բրուքինգսի հաստատության աշխատակից Սթիվ Փայֆերը կարծում է, որ START-3-ը «ավելի մեծ թափանցիկություն և կանխատեսելիություն է ապահովում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի համար: Ըստ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փայֆերի՝ «կողմերը շատ տեղեկություններ ունեն միմյանց միջուկային ուժերի մասին, ինչը նրանց թույլ է տալիս խուսափել վատագույն ենթադրություններից, ինչպես նաև ռազմավարական միջուկային ուժերի «առաջին օգտագործումից»։ Սակայն քանի որ այս պատերազմի արդյունքում ապացուցվում է ռուսական սովորական տիպի զենքերի անարդյունավետությունը, Ռուսաստանը միգուցե չցանկանա միջուկային զենքերի հարցը դնել բանակցությունների սեղանին:

Իսկ պայմանագրի ժամկետը լրանալուն մնում է երեք տարի, ինչը, ըստ փորձագետների, միջազգային հարաբերությունների տեսանկյունից չափազանց փոքր ժամանակահատված է: Նրանք ասում են, թե հարկավոր է պարզապես պատկերացնել, թե ինչ կնշանակի, եթե START-3-ը չերկարաձգվի, և մարդկությունը մտնի միջուկային զենքերի նոր ու անզուսպ մրցավազքի մեջ:

Իսկ ինչպե՞ս կաճեն երկու երկրների զինանոցներն ապագայում, եթե START-3-ը չերկարաձգվի:

Ըստ ԱՄՆ-ի միջուկային տեղեկատվության ծրագրի ավագ գիտաշխատող Մեթ Քորդայի, ԱՄՆ-ը իր միջուկային մարտագլխիկները 400-ից կարող է հասցնել մինչեւ 950-ի: Այն կարող է իր յուրաքանչյուր սուզանավի վրա տեղադրել բալիստիկ ութ հրթիռ, եւ կարող է մոտ ապագայում դրանց թիվը կրկնապատկել սուզանավերում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, փորձագետներն ասում են, թե այն ունի միջմայրցամաքային հրթիռների զգալի զինանոց, եւ որ Կրեմլը կարող է դրանց վրա տեղադրված 860 մարտագլխիկների թիվը հասցնել մինչեւ 1200-ի։

Երկու կողմերը մեծ արագությամբ կարող են նաեւ լրացուցիչ մարտագլխիկներով զինել իրենց ռմբակոծիչ ռազմաօդանավերը:

Սակայն եթե ԱՄՆ-ի համար մարտագլխիկների թիվը մինչեւ 3500-ի հասցնելու համար կպահանջվի մոտ հարյուր միլիոն դոլար, Ռուսաստանի համար այն կարող է սարսափելի ֆինանսական հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով այս երկրի աշխարհագրությունը և տնտեսական ներկա իրավիճակը», ասում է Մեթ Քորդան։

Վերլուծաբաններն այժմ շատ են կարեւորում միջուկային զենքերի մրացավազքը կանխելու հարցը: Միջուկային զենքի չտարածման ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Հաննա Նոթն այս հարցի լուծումը տեսնում է այլ երկրների և միջազգային դաշինքների ազդեցության ներքո: «Հենց ոչ արևմտյան երկրներն են շատ լրջորեն շահագրգռված միջուկային մրցավազքը կանխելու խնդրով»,- ասում է նա ու ավելացնում, որ այդ երկրներից մի քանիսը, որոնք դեռևս կառուցողական կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, կարող են մեծացնել իրենց ազդեցությունը Մոսկվայի վրա, ստիպելով Կրեմլին վերադառնալ START-3-ի պահանջներին և սկսել նոր բանակցություններ նոր պայմանագրի շուրջ»,- ասված է հոդվածում: