Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սուլեյման Շահ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող աշխատավայրում, պատճառները դեռևս անհայտ են։ «Ծանուցում ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ փրկարարներ և բժշկական խմբեր, նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է հիվանդանոց։

