Թուրքիայի Աֆյոնկարահիսար նահանգում ավտոմայրուղու վրա ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, առնվազն 36-ը՝ վիրավորվել, կիրակի օրը հայտնել է TGRT-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրից ուղևորվելիս է եղել դեպի երկրի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր։ «Հարավային Աֆյոնկարահիսար նահանգի Հայդարլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ մահացել …

