Ֆիզարձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է արդյոք այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել․ պարզաբանում

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:
Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։
Իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքային օրենսդրությամբ որևէ արգելք չկա․ աշխատողը կարող է մի գործատուի մոտ գտնվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի անցնել մեկ այլ գործատուի մոտ»,- տեղեկացնում են նախարարությունից։
 Նախարարությունից պարզաբանում են նաև հարցը՝ եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր: Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում»,- ասված է հաղորդագրության մեջ։