Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, շարունակվում է 44-օրյա պատերազմին Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողի և 2 սպաների դեպքի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել …

