ՌԴ-ն մեզ օկուպանտ կոչեց․ դո՛ւ ես բռնազավթել Հայաստանը, ի՛նքդ ես օկուպանտը․ ինչո՞ւ սա չի ասվում․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՌԴ-ն շարունակում է մե՛կ ԱԳ նախարարի, մե՛կ Ադրբեջանում իր դեսպանի միջոցով բացասական երանգներով խոսել Հայաստան ԵՄ դիտորդների գալու մասին։ Նախնական տեղեկություններով՝ փետրվարի 20-ից ՀՀ-ում կսկսեն աշխատել ԵՄ դիտորդները, որոնց կազմում կան նաև ութ ֆրանսիացի ժանդարմներ։ Բաքվում ՌԴ դեսպանն է հայտարարել, թե ԵՄ-ի գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։ Նա ենթադրել է, որ ԵՄ առաքելությունը կվերածվի ռազմական բաղադրիչով ներկայության, և կընդլայնվի դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը խնդիրներ կառաջացնի ռուս խաղաղապահների և սահմանապահների համար։

Հայտարարություններից բացի՝ սպասե՞լ գործողություններ ԵՄ դիտորդների դեմ ռուսական կողմից։ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ պետությունների մակարդակով արված հայտարարություններն ինքնին գործողության են հավասարազոր կամ գոնե գործողության տրամադրվածության մասին են վկայում։

«Ռուսաստանն այնպես է խոսում, կարծես ինքը պետք է հավերժ մնա այդտեղ, սակայն մոռանում են, որ ընդամենը երկու տարի ժամանակ ունեն։ Բազում անգամներ Ադրբեջանն ասել է, որ չի պատրաստվում երկարաձգել խաղաղապահների ժամկետը։ ՌԴ իշխանությունը և նրա կամակատարներն այդ կեցվածքով ճիշտ կլինեին, եթե հայտարարած լինեին, որ հրաժարվում են Մինսկի խմբի համանախագահությունից։ Մինսկի խումբն ունի երեք համանախագահ, և դրանք գործընկերներ են՝ հավասար իրավունքներով ու պարտավորություններով։ Երբ Ֆրանսիան և ԱՄՆ-ն թերացան 2020 թվականին, այսինքն՝ չթերացան, հայտարարությունների մակարդակով խոսեցին, ինչը պատշաճ արձագանք չստացավ ՀՀ իշխանական լծակներին տիրապետողներից, ավելին՝ նրանք հակադրվեցին Արևմուտքին։ Արդյունքում՝ ՌԴ-ն իրեն երևակայեց տարածաշրջանում և աշխարհում միակ կարգավորողը, խաղաղություն բերողը։ Թե ինչի հանգեցրեց դա, բոլորս գիտենք։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականի պատերազմը բնութագրեց ՌԴ-ի և Ադրբեջանի համատեղ հարձակում ՀՀ-ի վրա։ Մեզ համար դա ակնհայտ էր՝ տարիներ շարունակ Ադրբեջանին մեծ քանակի, միլիարդավոր դոլարների զենքեր էր մատակարարում Մոսկվան, որը հարձակվողական վտանգավոր զենք էր։ Դա ցույց էր տալիս, որ ՌԴ-ն մեր բարեկամը չէ»,- ասում է Պարույր Հայրիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան