Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականի մայիսի 11-ին լրագրողները հնարավորություն ստացան մուտք գործել Կառավարության նիստերի դահլիճ: Մինչ այդ նիստերին ներկա կարող էին լինել միայն օպերատորներն ու լուսանկարիչները: Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության առաջին նիստի մեկնարկին լրագրողներն անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Կառավարության անդամներին: Երկու ամիս անց՝ 2018 թվականի հուլիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը …

