Սարսափեցնող կադրեր Թուրքիայում երկրաշարժի չճանաչված զոհերի զանգվածային գերեզմաններից․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում հայտնվել են Թուրքիայում երկրաշարժերի չճանաչված զոհերի զանգվածային գերեզմանների սարսափելի կադրեր, որտեղ մահացածներին թաղում են աճյունների հայտնաբերումից անմիջապես հետո։ Ամեն օր փլատակների տակից դուրս բերված զոհերին դիակառքերով տեղափոխում են գերեզմանոցներ, գրում է Los Angeles Times-ը։

Հուղարկավորությունից առաջ նրանցից վերցվում են ԴՆԹ նմուշներ՝ հետագա նույնականացման հնարավորության համար։

Փետրվարի 10-ի առավոտվա դրությամբ՝ Թուրքիայում հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18,342-ի, ևս 72,242 մարդ վիրավորվել է։ Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշ նահանգում։ Սա հանգեցրել է լայնածավալ ավերածությունների թուրքական մի շարք այլ նահանգներում, այդ թվում՝ Գազիանթեփ, Շանլիուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ։

Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ հզոր երկրաշարժերից հետո գրանցվել է ևս 1509 հետցնցում։

Բացի Թուրքիայից՝ դրանք ազդել են Սիրիայի և մի շարք այլ հարևան երկրների վրա, այդ թվում՝ Կիպրոսի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի, Վրաստանի և Հայաստանի։

Ավելի վաղ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Պուլինեցը կարծիք էր հայտնել, որ միջուկային զենքի փորձարկումները, այդ թվում՝ ստորգետնյա, կարող էին երկրաշարժեր առաջացնել Թուրքիայում։

Տաթև Ֆռանգյան