Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել. պատճառները չեն նշվում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ուրբաթ հրաժարական է տվել։ Երկրի օրենսդրության համաձայն՝ վարչապետից հետո ամբողջ կառավարությունը հեռանում է։ Նախագահ Մայա Սանդուն կաբինետի ղեկավարի թեկնածու կառաջարկի խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շատ շնորհակալ եմ, Նատալյա: Չնայած աննախադեպ դժվարություններին՝ երկիրը ղեկավարվում էր պատասխանատվությամբ, մեծ խնամքով և նվիրվածությամբ: Մենք ունենք կայունություն, խաղաղություն և զարգացում, որտեղ մյուսները ցանկանում էին պատերազմ և սնանկություն»,- ասել է Սանդուն:

Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ գլխավորել է Մոլդովայի Ֆինանսների նախարարությունը։

Նա հրաժարականի կոնկրետ պատճառներ չի հայտնել, սակայն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իր կառավարությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում երկիրը ղեկավարել է շարունակական ճգնաժամերի պայմաններում։
Պաշտոնյան նաև հասկացնել է տվել, որ իր կաբինետը չի գտել ժողովրդի աջակցությունը:

«Եթե Մոլդովայում կառավարությունը նույնքան աջակցություն ունենար, որքան ԵՄ-ում, Բրյուսելում, մենք շատ ավելիին կհասնեինք»,- ասել է Գավրիլիցան։

Նախօրեին նա վերադարձել է Բրյուսելից, որտեղ գործընկերների հետ քննարկել է Մոլդովայի ներկայիս տնտեսական իրավիճակը և երկրի՝ ԵՄ-ին միանալու հեռանկարները։

Մոլդովայում տնտեսական իրավիճակը շարունակաբար վատանում է։ Էներգիայի գներն աճում են մոլդովացիների միջին խավի եկամուտներին անհամաչափ։ Սնունդն ու դեղերը թանկանում են։

Անցյալ տարվա սեպտեմբերից մինչև ցուրտ եղանակի սկիզբը Քիշնևի կենտրոնում ամեն կիրակի հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում։ Դրանց կազմակերպիչը՝ փախուստի մեջ գտնվող մոլդովացի քաղաքական գործիչ և մեդիա մագնատ Իլան Շորը, կառավարության հրաժարականը համարում է իր գործունեության արդյունք։

Տաթև Ֆռանգյան