Հրթիռներն անցել են ՆԱՏՕ-ի տարածքով, սա մարտահրավեր է հավաքական անվտանգությանը․ Զելենսկի

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի վրա հերթական հրթիռային հարձակումն ահաբեկչություն է անվանել, որը պետք է կանգնեցվի։ Նրա խոսքով՝ ուրբաթ առավոտից Ռուսաստանն արձակել է առնվազն 70 հրթիռ, խոցվել է առնվազն 60 հրթիռ։

«Նրանց բոլոր թիրախները եղել են քաղաքացիական անձինք, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ցավոք, եղել են նաև թիրախների խոցումներ, կան զոհեր: Ցավակցում եմ ընտանիքներին»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Ըստ նրա՝ ռուսական մի քանի հրթիռներ անցել են Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքով։

«Այդ հրթիռները մարտահրավեր են ՆԱՏՕ-ին, հավաքական անվտանգությանը: Սա ահաբեկչություն է, որը կարելի է և պետք է կանգնեցնել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հասկանում են դա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով նաև երկրի ռազմաօդային ուժերին, ինչպես նաև «բոլորին և յուրաքանչյուրին, ովքեր պաշտպանում են Ուկրաինային և ուկրաինացիներին»:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հայտնել էր, որ ռուս զինվորականների կողմից Սև ծովից Ուկրաինայի ուղղությամբ արձակված երկու «Կալիբր» հրթիռներ անցել են Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքով։

Մոլդովայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է իր տարածքով հրթիռների թռիչքի մասին տեղեկությունը, մինչդեռ Բուխարեստում հայտնել են, որ չեն կարող հաստատել Ռումինիայի վրայով ռուսական հրթիռների թռիչքը։

Տաթև Ֆռանգյան