ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Չարչյանը մեղադրվում է «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար: Աբրահամյանն ասաց, որ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ …

