Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պաշտպանները նախ ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի` երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։ Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին …