Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում. Ստոլտենբերգ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում։ Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսները) ուղարկում են ավելի շատ զորքեր, ավելի շատ զենք, ավելի շատ հնարավորություններ։ Իրականությունն այն է, որ մենք արդեն տեսնում ենք ռուսական նոր հարձակման սկիզբը Ուկրաինայում»,- ասել է նա:

Ըստ Ստոլտենբերգի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հազարավոր զորքեր» է ուղարկում՝ «շատ բարձր կորուստներ» կրելով, բայց ճնշում է գործադրում ուկրաինացիների վրա։

«Այն, ինչ Ռուսաստանին պակասում է որակի առումով, նա փորձում է լրացնել քանակով»,- ասել է նա՝ արևմտյան երկրներին կոչ անելով արագորեն Ուկրաինային հնարավորինս շատ զենք և զինամթերք մատակարարել՝ նախքան Ռուսաստանը մարտի դաշտում կտիրանա իրավիճակին:

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «ոչ մի նշան» չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է խաղաղության»։

«Մենք տեսնում ենք, որ նախագահ Պուտինն ու Ռուսաստանը դեռ ցանկանում են վերահսկել Ուկրաինան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ ՌԴ-ն պատրաստվում է գարնանային գրոհի։

Տաթև Ֆռանգյան