01 Հոկտեմբեր 2022 | 17:53
Հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի հավաքումը, ինչպես նաև սոցցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, …