Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման դեպքում ամբողջական երկրներ կարող են անհետանալ․ ՄԱԿ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլոբալ տաքացմամբ պայմանավորված համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կհանգեցնի «աստվածաշնչյան մասշտաբների հասնող զանգվածային մահացության»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման կանխատեսում է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կոչ անելով փոփոխություններ կատարել ապաստանի և միջազգային իրավունքի ոլորտում օրենսդրության մեջ՝ ավելի լավ պաշտպանելու նրանց, ովքեր կարող են տառապել այս աղետից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր մոլորակի վրա 900 միլիոն մարդ ապրում է ցածրադիր ափամերձ շրջաններում, և բոլորն էլ առանձնակի վտանգավոր գոտում են:

«Ամբողջական երկրներ կարող են ընդմիշտ անհետանալ»,- նախազգուշացրել է Գուտերեշը։

Սառցադաշտերի շարունակվող հալման ֆոնին վտանգի տակ կլինեն ոչ միայն կղզի պետությունները, այլև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Չինաստանը, Հնդկաստանը և Նիդեռլանդները, պարզաբանել է նա։

Փորձագետների կարծիքով՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կուղեկցվի ավելի հաճախակի փոթորիկներով ու ջրհեղեղներով։ Միաժամանակ, աղի պատճառով հողն ու ջուրը կաղտոտվեն, շատ տարածքներ կդառնան կյանքի համար ոչ պիտանի։

Ըստ ՄԱԿ-ի կլիմայի փորձագետների՝ 1900-2018 թվականներին համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 15-25 սանտիմետրով։ Եթե 2100 թվականին Երկրի օդի ջերմաստիճանը երկու աստիճանով ավելի տաք լինի, քան նախաինդուստրիալ դարաշրջանում, սպասվում է, որ համաշխարհային ծովի մակարդակը կբարձրանա ևս 43 սանտիմետրով: Ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրացման դեպքում այս ցուցանիշը կարող է հասնել 84 սանտիմետրի:

2023 թվականի հունվարի սկզբին Science ամսագրում հրապարակվել է հետազոտություն, ըստ որի՝ Երկրի վրա գլոբալ տաքացման ներկայիս տեմպերով մինչև 2100 թվականը սառցադաշտերի 68%-ը կարող է անհետանալ։

Տաթև Ֆռանգյան