Կրեմլի մոլի երկրպագուներ, տեսա՞ք՝ ՌԴ-ն վտանգ է ռեալ. ՀՀ-ն մնալո՛ւ է սուվերեն. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Հայաստանի հասարակությունը լրջորեն քննարկում է Թուրքիա հումանիտար բեռներ և փրկարարներ ուղարկելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Գիտենք՝ Թուրքիա են մեկնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, հանդիպել են Չավուշօղլուի հետ։ Ինչպե՞ս ընկալեց մեր հասարակությունն այս հումանիտար հարցը, որը, անշուշտ, ունի նաև քաղաքական ենթատեքստեր։

-Երևի թե մի քիչ ավելի թեթև կնայեին այս հարցին, եթե չլիներ այդ մեծ աղմուկը թե՛ այս կողմից, թե՛ այն։ Մի կողմից՝ փորձում էին ժողովրդին համոզել, որ եթե Թուրքիա օգնություն ուղարկվի, գուցե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը փոխվի։ Դա ծայրահեղություն է, այդպիսի բան չի կարող լինել։ Թուրքիան իրավիճակային գործողություններ չի իրականացնում, ունի 20-30 տարվա պլաններ, որոնք հետևողականորեն իրականացնում է, և այդ պլանների մեջ Հայաստանի նկատմամբ վերաբերմունք փոխելը չկա, այսինքն՝ այդ մի օգնությունը բան չէր փոխելու։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում, որ եթե Թուրքիան ունի այդպիսի պլաններ, ապա ինչո՞ւ ենք իրենց սատարում։ Եթե խոսքը պատերազմի մասին լիներ, կարելի էր այս հարցը քննարկել, բայց հումանիտար աղետի պայմաններում դա տեղին չէ։ Այդ փոքր օգնությունը, տեսաք՝ ինչ արձագանքի արժանացավ․ հայերի ադեկվատության, առնվազն պետական մակարդակով ատելություն չքարոզելու մասին վկայող կարևոր գործոն էր այդ քայլը։ Ընդգծված տարբերություն կա ադեկվատությանը, քաղաքակրթությանը, մարդկայնությանը մոտիկ գտնվող Հայաստանի ու այդ ամենից կտրված Ադրբեջանի միջև։

-Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններին քննադատում են՝ ասելով, որ երբ Ալիևը կամ մյուսները հայհոյում են կամ վիրավորում, պետք է այս կողմից էլ նմանատիպ պատասխան հնչի։ Եվ կան մարդիկ, որ ատելությամբ լեցուն խոսք են ասում՝ թուրքերը մահացել են աղետից, ուրախացեք։

-Ես հասկանում եմ մարդկանց վրդովմունքն ու վիրավորանքը։ Ես լսել եմ, որ փրկարարներից ոմանք չեն կարողացել իրենք ստիպել գնալ Թուրքիա, բայց նրանց մեղադրել չեմ կարող, որովհետև նրանք ավելի քան մեկ տարի հայ զոհերի մասունքներ են հավաքել։ Մարդկայնորեն կարելի է նրանց հասկանալ։ Ես հույս ունեմ, որ ճիշտ կգնահատեն իրավիճակը, և նրանց պատասխանատվության չեն ենթարկի։ Մեր փրկարարների աշխատանքը ռեյտինգ է ապահովել, թեև այս ամենը ռեյտինգի համար չի արվում։ Բայց թե՛ այս քայլը, թե՛ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա մեկնելը, կարծում եմ, պետք է դրական գնահատվի։ Բայց այս ամենը չի փոխելու Հայասանի նկատմամբ Թուրքիայի մտադրությունը։ Թուրքիայի մտադրությունը կփոխվի, երբ կլինենք կայուն, զարգացած երկիր, ռազմավարական գործընկերներ ունեցող պետություն։ Մենք հիմա ստիպված ենք քաղաքական ռևերանսներ անել։

-Ըստ Ձեզ՝ հայ և թուրք ժողովուրդները պատրա՞ստ են կողք կողքի ապրելու և հարևանություն անելու։

-Եթե չլինի ատելության խոսքի գեներացիան, իհարկե, կարող են, մենք հարևաններ եղել ենք և լինելու ենք, այլ տարբերակ չունենք, հետևաբար՝ պետք է հարաբերություններ հաստատենք։ Չէի ասի, թե խելագարվել ենք իրար համար, որոշակի չափով լարվածություն միշտ էլ եղել է։ Բայց նորմալ մարդկային հարաբերություններ եղել են այն ժամանակաշրջաններում, երբ ատելության խոսք չի գեներացվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան