Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։ Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական …

