Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդության ներքո Չինաստանը վերընթաց հաջողություններ է արձանագրել քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային …

