Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Շատ լավ նախադրյալներ են ստեղծված մեր երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Ճապոնիայի կառավարությունը ՀՀ մարզերում մի շարք պետական կազմակերպությունների հետ դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչը շատ գնահատելի է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ճապոնիայի ներդրումային մասնակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, մասնավորապես «Grant Assistance for Grassroots Human Security Projects» դրամաշնորհային նախագիծը, որի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է 80-ից ավելի նախագծեր։ «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային 6 պայմանագրեր:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ:

Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ի դեմս Գիտության կոմիտեի՝ փոխգործակցել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև Գիտության զարգացման ճապոնական միության հետ՝ համագործակցային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցության հեռանկարները, մասնավորապես համատեղ ցուցադրություններ, համերգներ իրականացնելու հնարավորությունը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ առաջիկայում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված:

Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար: Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ. «Նրանք արդեն 60 օրից ավելի է՝ գտնվում են շրջափակման մեջ, զրկված են հիմնարար մի շարք իրավունքներից: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Այս ժամանակներում, երբ մենք խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացներից, գիտության զարգացումից, մեր կողքին միաժամանակ տեղի է ունենում հումանիտար ճգնաժամ, և հենց սա պետք է բոլորիս մտահոգի: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և կարևորում են Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ու անվտանգության ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: